Տարեցտարի ընդլայնվում է Հայոց ցեղասպանություն...

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը Հայոց Ցեղասպանության տարելիցի առթիվ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Սիրելի’ հայրենակիցներ

Ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը գլուխ է խոնարհում ցեղասպանության զոհերի հիշատակի առջև: 2015 թվականին նշեցինք Հայոց մեծ եղեռի 100-րդ տարելիցը, ողջ աշխարհին հիշեցնելով, որ միակամ ենք` դատապարտելու մեր անցյալի մեծագույն ողբերգությունը:

Տարեցտարի ընդլայնվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող երկրների աշխարհագրությունը, ինչը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր մասերում կանխարգելել նմաատիպ ոճրագործությունները:

Հավերժ հիշատակ՝ մեր անմեղ զոհերին և փառք հայ ժողովրդին, որը հաղթահարելով ճակատագրի բազմաթիվ փորձություններ՝ կերտել է մերօրյա նոր ու հզոր Հայաստանը»: