Տաքսու վարորդները փակել են ճանապարհը

Տաքսիների մի շարք վարորդներ այս պահին փակել են Կորյուն-Աբովյան խաչմերուկը: Աբովյան փողոցը միակողմանի փակ է:  Տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հանել կայանումն արգելող նշանը, չեղարկել վարչական իրավախախտումների արձանագրումը: 

Ոստիկանության ծառայողը բողոքի ակցիա վարորդների հորդորեց բացել ճանապարհը՝ նշելով, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի անունից հայտնում է, որ ՃՈ պետի տեղակալը բոլորին սպասում է իր մոտ: