Տաք աշխատասենյակում նստած լինելը չի նշանակում...

Դուք ե՞րբ հասկացաք, որ տաքուկ աշխատասենյակում նստած եկամուտ ստացող, դրա մի մասից էլ պետության հարկ վճարող քաղաքացին և սահմանին, շոգին, ցրտին, սառնամանիքին կանգնող զինվորը նույն հերոսներն են. այս մասին ԱԺ նիստին Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նախարարը նշեց, որ հենց ազատ շարադրության ոճի մեջ էլ կպատասխանի: «Ես կարծում եմ, որ հերոսությունը կապված է անձնազոհության հետ: Այսինքն տաք սենյակում նստելը չի նշանակում անձնազոհություն չունենալ, այսինքն սահմանին լինելը չի միայն իմ կարծիքով անձնազոհությունը, անձնազոհություն կարող է լինել տարբեր դրսևորումներով, և դրա համար եմ ես այդ հարցն այդպես բարձրացնում»,- ասաց նա:

Ապա Հովհաննիսյանը նշեց, թե իր հարցը հռետորական է եղել:  

Հիշեցնենք, որ հիմնական զեկույցով հանդես եկող ֆինանսների նախախարը  վարչապետին «իմաստուն» անվանեց, կոչ արեց վերագնահատել «հերոսի» մասին պատկերացումները: