«Թանկացումներն այդ շարքից են. Նման չակերտավոր...

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վրեժ է լուծում Երևանցիներից իրենց չստացած քվեի համար: Այս մասին Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Թանկացումներն այդ շարքից են: Նման չակերտավոր անակնկալները շարունակվելու են միշտ: «Մայր Հայաստան» խմբակցությունը երևանցիներին կոչ է անում հետևողական լինել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին: Չենք բացառում բոյկոտել ավելացումները և շարունակել վճարել 100 դրամ»,- նշեց նա:

Տրանսպորտի թանկացման աղմկահարույց նախագծին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: