
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում որոշեց մաքսատուրքից ազատել նաեւ «ՖԵՄԻԼԻ ԳԱՐԴԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Այս ընկերության կողմից Արմավիրի Բաղրամյան համայնքի Տալվորիկ գյուղին կից տարածքում ավարտման փուլում է գտնվում 182,74 հա մակերեսով դեղձի և նեկտարինի ինտենսիվ այգու հիմնման աշխատանքները։ Սույն ծրագրով նախատեսվում է շարունակել ներդրումների գործընթացը, մասնավորապես այգու մշակման և ընթացիկ սպասարկման արդյունավետության բարձրացման ուղղություններով։
«ՖԵՄԻԼԻ ԳԱՐԴԵՆ» ՍՊԸ-ն արդեն իսկ իրականացներ է ինտենսիվ այգիների հիմնման և դրանց սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման չափորոշիչներին համարժեք ներդրումներ և նախատեսում ձերքբերել անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկաներ ու սարքավորումներ։
Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին։
Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 110 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 12 աշխատատեղ՝ 208 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2028 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել՝ մինչև 25-ի 208 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 110 մլնդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 11 մլն դրամ։