Թալիբները Չինաստանին խոստացել են պայքարել «Ար...

«Թալիբան» շարժման ներկայացուցիչներն ավելի վաղ հավաստիացրել էին Չինաստանի կառավարությանը, որ մտադիր են պայքարել Արեւելյան Թուրքեստանի իսլամական շարժման եւ Աֆղանստանում գործող այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Արեւելյան Թուրքեստանի իսլամական շարժումը» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միջազգային ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել: Այն ուղիղ սպառնալիք է ներկայացնում Չինաստանի համար, եւ դրա դեմ պայքարը միջազգային պարտավորություն է», - ասել է նա:

«Չինաստանն ավելի վաղ դիմել էր Աֆղանստանի կառավարությանը` Արեւելյան Թուրքեստանի իսլամական շարժման դեմ համատեղ պայքարի առաջարկով, եւ աֆղանական «Թալիբան»-ի պաշտոնյաները նույնպես հավաստիացրել էին Չինաստանին, որ թույլ չեն տա որեւէ օտար ուժի օգտագործել Աֆղանստանի տարածքը` Չինաստանի դեմ ուղղված գործողություններ իրականացնելու համար: Մենք հույս ունենք, որ աֆղանական թալիբները հեռու կմնան բոլոր ահաբեկչական ուժերից, այդ թվում` Արեւելյան Թուրքեստանի իսլամական շարժումից, կդիմադրեն դրանց եւ դրանով իսկ ճանապարհ կբացեն տարածաշրջանի կայունացման համար»,- ասել է դիվանագետը:

«Նոր ռեժիմը պետք է հեռու մնա ահաբեկչական ուժերից, պայքարի «Արեւելյան Թուրքեստանի իսլամական շարժման» դեմ եւ դիմադրի դրան եւ այլ ահաբեկչական կազմակերպություններին»,- ասել է Չունյինը: