Թալաթբեկ Մասադիկովը նշանակվել է ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար. նա պաշտոնը կզբաղեցնի հաջորդ երեք տարիների ընթացքում։
Մասադիկովին նշանակելու որոշումը կայացվել է Բիշքեկում կայացած գագաթնաժողովում։
Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարն ավարտել է ՄԳԻՄՕ-ն և ասպիրանտուրան ավարտել Մոսկվայի պետական համալսարանում, ունի բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Մասադիկովը ծառայել է Ղրղզստանի կառավարությունում, ավելի քան 12 տարի աշխատել է ՄԱԿ-ի համակարգում, ունի դեսպանի դիվանագիտական կոչում, 2017 թվականին առաջադրվել է Ղրղզստանի նախագահի պաշտոնում։ Նախկինում նա զբաղեցրել է կազմակերպության ղեկավարի տեղակալի պաշտոնը։



