Թաիլանդը 2025 թվականի հունվարի 1-ից կդառնա ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) գործընկեր պետություն։
Այս մասին նշված է երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
«2024 թվականի դեկտեմբերի 28-ին Թաիլանդը ծանուցում է ստացել Ռուսաստանից՝ 2024 թվականի ԲՐԻԿՍ-ի նախագահից, որ Թաիլանդը կմիանա կառույցին՝ որպես գործընկեր երկիր 2025 թվականի հունվարի 1-ից»,-ասվում է հայտարարության մեջ։