Թաիլանդը և Կամբոջան սկսել են վիճելի սահմանի ե...

Թաիլանդը և Կամբոջան սկսել են վիճելի սահմանի երկայնքով հետ քաշել ծանր զինամթերքը և իրականացնել ականազերծման գործողություններ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ նշված քայլերն իրականացվում են որպես նախորդ շաբաթ հրադադարի երկարաձգման մասին համաձայնության ստորագրմանը հաջորդած գործընթաց։ 

Թաիլանդի կառավարության խոսնակ Սիրիպոնգ Անգկասակուլկիատը հայտարարել է, որ իրենք չեն ազատի հակամարտության մեկնարկից ի վեր իրենց մոտ պահվող 18 կամբոջացի զինվորներին և չեն վերաբացի սահմանային անցակետերը, մինչև չհավաստիանան, որ Կամբոջան պահպանում է հրադադարը։

Իսկ Թաիլանդի պաշտպանության նախարարության խոսնակ Սուրասանտ Կոնգսիրին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ սահմանի երկայնքով սկսվել են ականազերծման գործողությունները։ «Մենք ակնկալում ենք, որ ծանր զինամթերքի դուրսբերումը կավարտվի մինչև տարեվերջ», - նոյեմբերի 3-ին ասել է Սուրասանտը։