«Հրապարակ»․ թերթը գրում է ․ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները մտադիր են պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար` որպես համաձայնեցված միասնական թեկնածու։ Գեղամ Գեւորգյանի ղեկավարած հանձնաժողովի անդամ դառնալուց հետո Թադեւոս Ավետիսյանը պետք է ոչ միայն պատգամավորական մանդատից հրաժարվի, այլեւ դադարեցնի քաղաքական գործունեությունը, քանի որ սա ապաքաղաքական մարմին է։ Այս պահին ՀՅԴ-ական Թադեւոս Ավետիսյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, սակայն, ըստ ամենայնի, առաջիկա ընտրությունների թեկնածուների ցանկում չի լինի։



