Սյունիքի մարզի Նռնաձորի վարչական տարածքում ապրիլի 29-ին ժամը 13։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ընդգծելով, որ պայթեցման աշխատանքները պայմանավորված են ճանապարհների կառուցման աշխատանքներով:



