Սյունիքի մարզում ժայռային հատվածներով անցնող...
Սյունիքի մարզում առատ տեղումներով պայմանավորված՝ ժայռային հատվածներով անցնող ճանապարհներին գրանցվում են քարաթափումներ՝ որոշակիորեն խոչընդոտելով երթևեկությանը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:
 
«Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներում երթևեկելիս լինել ուշադիր‚ քարաթափումների դեպքում անմիջապես տեղեկացնել 010 562533 թեժ գծին։
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն իրականացնում են հերթափահություն՝ մաքրելով ճանապարհները քարաթափման հետևանքներից»,- ասված է հաղորդագրության մեջ։