Երեկ` դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 60-ամյա Սմբատ Ա-ն իր վարած Ford Tranist մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 170.8 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ճանապարհի աջակողմյան ձորը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդ Սմբատ Ա-ն և ուղևոր՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Արմեն Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության աշխատակիցները, որոնք հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության, հետաքննական խմբի աշխատակիցները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորն աշխատում են «Էլլիպս Ջի Էյ»՝ ժողովրդին հայտնի «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ում։



