Սյունիքի մարզում բախվել են պարսկական համարանի...

Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Լեհվազ գյուղի վարչական տարածքում, բախվել են պարսկական համարանիշներով MACK մակնիշի, NASIM մակնիշի և GAZ 53 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով MACK-ը կողաշրջվել է, և ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։