«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած հանգստյան օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների հետ ավտոբուսով քարոզարշավի էր մեկնել սահմանամերձ Սյունիքի մարզ։ ՔՊ-ականների այցը ակտիվորեն լուսաբանվում էր իշխանական տեղեկատվական հարթակներում, սակայն ուշագրավ մի հանգամանք չմնաց «Ժողովուրդ» օրաթերթի ուշադրությունից։
Տեսանյութերի կադրերից մեկում մի պահ երևում է նաև Առուշ Առուշանյանը՝ Գորիսի համայնքապետը, որի անունը բարևելիս, ինչպես երևում էր կադրերից, Փաշինյանը հավանաբար չէր հիշում և նրան բարևեց՝ պարզապես «համայնքապետ» դիմելով։
Այս հանգամանքը առավել ուշագրավ է, եթե հիշենք, որ այդ համայնքների ղեկավարները նախկինում համարվում էին իշխանության ամենակոշտ ընդդիմախոսներից։ Նրանք ժամանակին միավորվել էին Վահե Հակոբյանի շուրջ ձևավորված Վերածնվող Հայաստան կուսակցություն կուսակցության մեջ և ընդգրկվել Հայաստան դաշինքի կազմում՝ աջակցելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



