Սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ քրե...

Սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամաբ քրեական վարույթ է հարուցվել։ Լրագրողի խոսքով, նախաքննության փուլում շատ մանրամասներ հայտնել չի կարող, բայց վարույթը վերաբերում է իր մասնագիտական պարտականությունների կատարմանը։

«Անհեթեթ, աննախաեպ բան է»,-ասաց Միրզոյանը։

Նախաքննական մարմինը միջնորդել է լրագրողի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում այս պահին քննվում է միջնորդությունը։