«Սուտը դու ես ասում, պապանձվի՛ր և լսիր». ԱԺ-ո...

Խորհրդարանում ընդմիջումից հետո լարված իրավիճակը շարունակվում է: Ընդդիմադիր խմբակցությունները նիստերի դահլիճ մտան նիստերի մեկնարկից որոշ ժամանակ անց:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ամբիոնի մոտ սպասեց, մինչև ընդդիմադիր պատգամավորները գան, որպեսզի սկսի իր ելույթը:

«Երբ ընդդիմադիդիր պատգամավորները համարձակ ելույթներ են ունենում , փորձում են տղամարդկության վարժանքներ անել այստեղից, պետք է տղամարդկություն ունեն, հետ վերադառնան դահլիճ և լսեն իրենց մասին ասվածը»,-ասաց Կոնջորյանը:

«Պարո՛ն Սաղաթելյան, ձեր մեկնաբանությամբ, Ալեն Սիմոնյանն իր շեֆից է հրահանգներ ստացել, իսկ ձեր ելույթը ձեր շեֆի հետ համաձայնեցվա՞ծ էր, թե՞՝ ոչ, Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնեցվա՞ծ էր: Երբ այստեղ ասում եք՝ սրելու ենք իրավիճակը, տղամարդկության վարժանքներ եք իրականացնում ԱԺ դահլիճից, մեր բոլորի հիշողության մեջ արթնանում է սպրինտերի արագությամբ ձեր վազքը, երբ որոշել էիք փրկել հայրենիքը, սպրինտերի արագությամբ վազքի պայմաններում եք սրելո՞ւ»,-ասաց Կոնջոյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ տեղից արձագանքեց՝ «սուտ ես ասում»:
Կոնջորյանն էլ հակադարձեց.

«Սուտը դու ես ասում, Գեղամ Մանուկյան պապանձվի՛ր և լսիր»,-ասաց նա և շարունակեց ելույթը՝ դիմելով Սեյրան Օհանյանին.