ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության փոխնախարարներ Սուրեն Քրմոյանն ու Արթուր Հովհաննիսյանն ազատվել են պաշտոններից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արթուր Հովհաննիսյանին ազատել արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Մեկ այլ որոշման մեջբ նշված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Քրմոյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»:



