Սուրեն Պետրոսյանն ասուլիսը չեղարկել է, բայց պ...

Սուրեն Պետրոսյանի այսօրվա ասուլիսը չեղարկվում է տեխնիկական պատճառով։ Այդ մասին հայտնում է Սուրեն Պետրոսյանն ինքը։

«Հարգելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև բազմաթիվ լրագրողների հնչեցրած հարցադրումները ինչպես շարժման հետագա անելիքների, այնպես էլ` վերջին օրերին իմ շուրջ տեղի ունեցող տեղեկատվական աղմուկի, ուղղորդված արշավի և այլ տարբեր հարցերի վերաբերյալ, կրկին պատրաստակամություն եմ հայտնում պատասխանելու բոլոր այդ հարցերին` այլ ձևաչափով, ձեզ հարմար պահի, հարգելի´ լրագրողներ»,- հայտնում է նա։