Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ նշանակվելու լու...

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը չի մեկնաբանում լուրերը, թե ինքը կնշանակվի փոխվարչապետ։ Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Պապիկյանը։ Լրագրողի դիտարկմանը՝ դա հերքում, թե հաստատում համարեն, նախարարի պաշտոնակատարը նշեց.

«Չեմ կարող մեկնաբանել։ Չեմ կարող հաստատել մի բան, որը տեխնիկապես հնարավոր չէ», — ասաց Պապիկյանը։
Պապիկյանն անպատասխան թողեց հարցը, թե արդյոք առաջարկի դեպքում կհամաձայնի ընդունել փոխվարչապետի պաշտոնը։