Սուրեն Պապիկյանը հայտնեց, թե ինչ հանգամանքներ...

Նախնական տվյալներով 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհը բռնկվել է հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով՝  հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց։ Խոսքը ավտոբենզինի մասին է, որ հնարավոր չի եղել հետագայում մարել»,- ասել է Պապիկյանը։