Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու վաղը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
Այդ մասին «Ազատություն» ռադիակայանին հայտնել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը:
ՀՀ ԱԳՆ-ից էլ մինչ այդ հայտնել են, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի Արտգործնախարարների նիստին էլ չի մասնակցելու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:



