Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով...

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 23-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Սեբաստիեն Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։

Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։