«Արդյո՞ք ձեր կառույցը ուսումնասիրում է այս իշխանության ներկայացուցիչների հետ կապված ունեցվածքի ձեռքբերման գործեր»,- լրագրողները հարցրին հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։
«Մեր կառույցը ուսումնասիրում է ամեն ինչ՝ անկախ դեմքերից, ունեցած պաշտոնից»,- պատասխանեց նա։ Լրագրողները խնդրեցին գոնե մեկ ՔՊ-ականի անուն տալ։
Ասաց, որ նայեն կայքը։ Լրագրողները ասացին, որ կայքում չկա ոչ մի բան գրված։ Նա արագ ավարտեց ճեպազրույցը և հեռացավ։
Մանրամասն՝ տեսանյութում։



