«Սուրմալու» առեւտրի կենտրոնի մոտ մետրոյի կայա...

Պատրաստ ենք «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաղթղթերը ձեռք բերելու հայտը ներկայացնել մրցույթի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

«Այս պահին, կարծում եմ՝ 2023 թվականին ֆինանսական միջոցներ չունենք հատկացված: Կարող ենք առանց ֆինանսական միջոցների ներկայացնել, ապա 2024-ին նոր ֆինանսավորման հարցը լուծել»,-զեկուցվեց քաղաքապետ։ Տիգրան Ավինյանին:

Քաղաքապետն էլ արձագանքեց. «Շատ լավ, էդ դեպքում մրցույթը հայտարարեք»: