
Կառավարության նիստում սուբվենցիոն ծրագրերին անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարեւորելով դրանց նշանակությունը՝ հարց բարձրացրեց, թե ինչու է Կառավարությունը համայնքներին փող տալիս հանդիսությունների սրահների համար։
«Էլ չենք տալի՞ս, ընդհանրապես կարծում եմ պետք է չտալ», - ասաց նա, ինչին ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ այս տարիների ընթացքում կառավարության տարեկան բյուջետային համաֆինանսավորումը սուբվենցիոն ծրագրերին 4 միլիարդից հասել է մինչեւ 30 միլիարդի։