Սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար...

Հայաստանի կառավարությունը հաստատեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2024 թվական պետբյուջեից համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Կառավարության դեկտեմբերի 5-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2024 թվական պետբյուջեից համաֆինանսավորելու նպատակով ՀՀ մարզպետերի աշխատակազմերին ընդհանուր 3 միլիարդ 845 միլիոն 273 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Ըստ այդմ՝  առաջարկվում է ֆինանսավորել 30 համայնքների ընդհանուր առմամբ 50 ծրագրեր: 

Դրանց բաշխվածությունն ըստ մարզերի հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 5 ծրագիր- 336,6 միլիոն դրամ, Արմավիրի մարզ՝ 9 ծրագիր -395,7 մլն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 11 ծրագիր -1 մլրդ 174 մլն դրամ, Լոռու մարզ՝ 3 ծրագիր- 167,9 մլն դրամ, Կոտայքի մարզ՝ 10 ծրագիր - 699,3 մլն դրամ, Շիրակի մարզ՝ 4 ծրագիր-՝ 169,6 մլն դրամ, Սյունիքի մարզ՝ 4 ծրագիր- 690 մլն դրամ և Տավուշի մարզ՝ 4 ծրագիր- 211,2 մլն դրամ: