Ստուգայցի ժամանակ ննջասենյակում մահճակալի տակ...

Զենքի պահման պայմանները ստուգելու նպատակով հուլիսի 23-ին ոստիկանության Տավուշի բաժնի թույլտվության համակարգի ծառայողը ստուգայց է կատարել Չինարի գյուղի բնակիչ, որսորդմիության անդամ 33-ամյա երիտասարդի առանձնատուն: Ոստիկանությունից հայտնում են, որ մահճակալի տակ՝ ակնհայտ տեսանելի հատվածում, հայտնաբերվել է «Իժ» մոդելի մեկփողանի որսորդական ողորկափող հրազեն: Ըստ տանտիրոջ հայտարարության՝ հրազենը պատկանում է 49-ամյա համագյուղացուն, ինչի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Բերդի քննչական բաժին։