Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, նախատեսվու...

Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսեյ Մասլովը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» կազմակերպության հետ։

Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է կազմակերպության համահիմնադիր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։

Հաջորդ ուսումնական տարում կողմերը նախատեսել են անցկացնել Ռուսաստան-Հայաստան-Վրաստան-Իրան կլոր սեղան, պատրաստել համատեղ վերլուծական զեկույց և կազմակերպել մի շարք համատեղ գիտական միջոցառումներ։