Ստորագրահավաքը կարող է սկսվել երեք օրից. «Հայ...

Ստորագրահավաքը կարող է սկսվել երեք օրից։ Այս մասին հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե (Հայերի ձայն)» նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը։

Նա պարզաբանեց, որ այս պահին կոնկրետ ժամկետ նշել հնարավոր չէ։

«Մենք կդիմենք համայնքների ղեկավարներին, որոնք եռօրյա ժամկետում պետք է տարածքներ տրամադրեն ստորագրահավաքի անցկացման համար», – ասաց նա:

Նա հայտնեց, որ նախապես ծրագրված է, որ Երեւանի ողջ տարածքում պարտադիր կլինեն նախաձեռնության մշտական ներկայացուցիչներ, մշտական ներկայացուցիչներ կլինեն նաեւ Գյումրիում, Վանաձորում եւ Կապանում։