Սթոլթենբերգը Չինաստանին հիշեցրել է Ռուսաստանի...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էոր Չինաստանը կարող է բախվել հետևանքներիեթե Ռուսաստանին զենք մատակարարի Ուկրաինայի դեմ օգտագործելու համար։ Այս մասին նա ասել է Բրյուսելում դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

Ըստ Սթոլթենբերգի՝ ՆԱՏՕ-ն ապացույցներ չունիոր Չինաստանը նման օգնություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությանը։ Սակայն նման օգնությունըընդգծել է գլխավոր քարտուղարըկլինի պատմական սխալ և կունենա էական հետևանքներ։

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը չի ասելթե ինչ հետեւանքներ նկատի ունիսակայն նշել էոր Պեկինը տեղյակ էոր նման հետեւանքներ կարող են լինել։