Ամերիկացի հայտնի դերասան և ռեժիսոր Սթիվեն Սիգալը ժամանել է Ռուսաստանի կողմից վերահսկվող Դոնբաս և այցելել Ելենովկայի ավերված կալանավայր։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները:
Հոլիվուդյան աստղը զրուցել է նաև ուկրաինացի ռազմագերիների, «Ազովի» գումարտակի անդամների հետ։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Ազովի» անդամները դերասանին ասել են, որ իրենց «բավականին լավ են վերաբերվում, դժգոհելու ոչինչ չկա»։



