Ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարակ...

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին կից անվտանգության խորհրդի հետ համատեղ ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ։ 

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ 

Ընդլայնված կազմով քննարկումներին մասնակցել են Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչներ, օմբուդսմենը, փորձագետներ ԵԱՀԿ-ից ու այլ շահագրգիռ անձինք։ Ստեղծված հարթակի գործունեությունը միտված է  անվտանգության ոլորտի բարեփոխումներին, ԱԺ-Կառավարություն-քաղհասարակություն փոխգործակցությանն ու  խորհրդարանական վերահսկողության  գործիքակազմերի ուժեղացմանը։

Երկօրյա  նիստերի առանցքում անվտանգային կարեւոր հարցեր էին։