Մայրաքաղաք Երևանում աղբն այնքան շատ է, որ քաղաքային իշխանությունները Ստեփանավանից են աղբատար մեքենա բերել։
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանից Երևանին օգնության հասած աղբատար մեքենան դուրս եկավ աղբահանության:
Շնորհակալ ենք Ստեփանավանի քաղաքապետարանին»:



