Ստեփանակերտում ոչնչացվել է Հայկական այբուբենի...

Այսօր, երբ նշվում է գիտելիքի և դպրության օրը, մենք ցավով արձանագրում ենք, որ ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը Ստեփանակերտի թիվ մեկ դպրոցի բակում ոչնչացրել է Հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը։ Այս մասին հայտնել է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը:

«Մոնումենտալ արվեստի գործերի կործանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթված տարածքներում ահռելի մասշտաբների է հասել, հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում։ Այս փաստերը վկայում են Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականության մասին՝ վերացնելու հայ ժողովրդի մշակութային հետքը։

Այս հանցագործությունների հանդեպ լռությունն ու անգործությունը անընդունելի են։ ՀՀ կառավարությունը պարտավոր է բարձրագույն մակարդակով բարձրացնել այս հարցը և իրական պաշտպանական քայլեր ձեռնարկել։ Միջազգային հանրությունը ևս կրում է ուղիղ պատասխանատվություն՝ որպես համընդհանուր արժեք հանդիսացող մշակութային ժառանգության պահապան համար։ Դրանք ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ մարդկության մշակութային հիշողության անբաժանելի մասն են։

Մեր մշակութային ժառանգության պաշտպանությունը պետք է դառնա համազգային և միջազգային օրակարգ»,- նշված է հաղորդագրության մեջ: