Ռուս խաղաղապահների աջակցությամբ Ստեփանակերտում էլեկտրականության ու գազի մատակարարումը գրեթե լիովին՝ 95-97 տոկոսով վերականգնվել է։ Այդ ուղղությամբ աշխատանքները մոտենում են ավարտին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Նշվում է, որ վերականգնվել է քաղաքային էլեկտրաբաշխիչ կայանի աշխատանքը։
Ռուս զինվորականները նաև պայթյունավտանգ առարկաների առկայության ստուգում են իրականացրել վերանորոգման աշխատանքների իրականացման վայրերում, այդ թվում 2 դպրոցներում, որտեղ առաջիկայում դասերը կվերսկսվեն։



