Ստեփանակերտի շենքերից մեկի բնակարանում հայտնա...

2021թ. ապրիլի 26-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 1990թ. ծնված բնակչի դին՝ հյուրասենյակի ջեռուցման համակարգի երկաթյա խողովակից կախված վիճակում:

Արցախի Քննչական կոմիտեից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի ավագ քննիչի գլխավորությամբ:

Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար: