«Երբ որևէ մեկը Ստամբուլյան կոնվենցիայի մասին տեսակետ է հայնտնում, նշվում է, որ նա քաղաքական ինչ-որ ուժի է սպասարկում»,-
«Այդ առումով ուզում ենք հայտարարել, որ քաղաքական որևէ ուղղվածություն չունենք, մերժում ենք մեր երկրի համար վնասակար յուրաքանչյուր նախաձեռնություն՝ կլինի դա նախորդ, թե ներկայիս իշխանության օրոք, կամ՝ սկսված նախորդ իշխանության օրոք՝ ներկայումս ավարտվելու միտումով: Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող բոլոր ուժերին համարում ենք մեր դաշնակիցը»:
Կոնվենցիայի վավերացման արդիականության մասին խոսելով՝ Զոհրաբյանն ասաց. «Հաճախ տեսակետ է առաջ քաշվում, թե չկա նման օրակարգ, ինչու՞ ենք աղմուկ հանում, այսինքն՝ ոչնչից մենք սարքել ենք պատմություն: Պետք է տեղեկացնեմ, որ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման հարցը իշխանությունների օրակարգում է: Այդ մասին կան պաշտոնական, հրապարակային դիրքորոշումներ բարձրաստիճան պաշտոնանատար անձանց՝ առնվազն՝ նախարարի և փոխնախարարի մակարդակով: Այսինքն՝ այդ մասին իշխանություններն ուղղակի հրապարակային հայտնել են»:
Ներկայացնելով բռնության հետ կապված իրենց նախաձեռնության դիրքորոշումը՝ Զոհրաբյանն ասաց.«Մենք դեմ ենք որևէ տեսակի բռնությանը, պնդում ենք, որ պետությունը պարտավոր է իր տարածքում գտնվող բոլոր անձանց պաշտպանել բռնությունից, կողմ ենք լինելու բռնությունը կանխարգելելու, իսկ բռնություն գործած անձանց՝ պատասխանատվության ենթարկելու ցանկացած արդար և անաչառ մեխանիզմի ներդրմանը: Եվ եթե Ստամբուլյան կոնվենցիային դեմ ենք արտահայտվում, դա չի նշանակում՝ անուղղակի լեգիտիմացնում ենք բռնությունը»:



