Երկուշաբթի օրը Թուրքիայի Բալըքեսիր նահանգում տեղի ունեցած 4.9 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Ստամբուլի որոշ շրջաններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի արևմտյան հատվածում՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15:35-ին, մի քանի վայրկյան տևողությամբ:
«Մոսկվայի ժամանակով ժամը 15:35-ին գրանցված երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.9 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգի Սինդիրի քաղաքի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա», – հայտնել են Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգները։
Կանդիլլիի աստղադիտարանի սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 14 կիլոմետր խորության վրա և ունեցել է 5.1 մագնիտուդ ուժգնություն։



