Ստամբուլում պատվիրակությունների հանդիպում դեռ...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր մեկնել է Անկարա՝ բանակցություններ վարելու Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի հետ և քննարկելու պատերազմին վերջ տալու հնարավոր քայլերը։ Ինչպես հայտնել են Կիևում, Էրդողանի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը կորոշի հետագա անելիքները։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի ԱԳՆ-ում CNN-ի աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների պաշտոնական հանդիպում դեռևս նախատեսված չէ։ Կրեմլը նախապես հայտարարել էր, որ բանակցությունները տեղի կունենան կեսօրին։

Միաժամանակ, Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Էրդողանը պահանջելու է անհապաղ զինադադար և իրական խաղաղ բանակցություններ սկսել։ Նրա խոսքով՝ Անկարան Զելենսկու հետ քննարկում է «ընթացիկ իրադարձությունների բոլոր ասպեկտները»։