Ստամբուլում մեկնարկել են ԱՄՆ-Թուրքիա-Ուկրաինա...

Ստամբուլում ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի պատվիրակությունները սկսել են բանակցությունները։ Ինչպես տեղեկացնում է European Pravda-ն, այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։

Ուկրաինայի կողմից բանակցություններին մասնակցում են արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, ամերիկյան կողմից՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, իսկ թուրքական կողմից՝ արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով ժամը 12:30-ին (Երևանի ժամանակով՝ 13:30-ին)։