Ստամբուլում ավարտվել են ռուսական և ամերիկյան...

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Ստամբուլում ավարտվել են, դրանք տևել են վեցուկես ժամ, հայտնում է ТАСС-ը։ 

Ռուսական պատվիրակությունն առանց մեկնաբանության լքել է բանակցությունների վայրը։

Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները, որտեղ կողմերը քննարկում են դեսպանատների աշխատանքի հետ կապված խնդիրները, անցկացվում են Ստամբուլում՝ ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում։ Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, դրան մասնակցում են «բարձրաստիճան դիվանագետներ և փորձագետներ»։

Հանդիպումն անցել է փակ ձևաչափով, և դրա նախատեսված տևողությունը չի հայտարարվել։