Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանա...

Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ առաջին օրը ավարտվել է, փոխանցում է РИА Новости-ն՝ թուրքական ԶԼՄ-ներին հղումով:

Տեղեկության համաձայն՝ դրանք ընթացել են մոտ 3 ժամ: Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավարը հայտնել էր, որ բանակցությունների արդյունքներով կողմերը ժամեր անց հայտարարությամբ հանդես կգան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվածություն էր ձերք բերվել Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ անցկացնելու մասին: