Ստամբուլի ժամանցի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել, հայտնում է Anadolu-ն։
Նշվում է, որ հրդեհի մարմանը ներգրավվել է 31 մեքենա և 86 անձնակազմ։ Անձնակազմի աշխատանքի արդյունքում հրդեհը մարվել է։
Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը զննել է Բեշիքթաշ թաղամասի 16 հարկանի շենքի տակ գտնվող ժամանցի կենտրոնում բռնկված հրդեհի վայրը։
Նրա խոսքով, հրդեհը բռնկվել է 16 հարկանի շենքի մինուս 1 և մինուս 2 հարկերում գործող ժամանցի կենտրոնում վերանորոգման աշխատանքների պատճառով։
Նշելով, որ հրշեջ ջոկատն աշխատում է այն մարելու ուղղությամբ, Գյուլն ասել է, որ հրդեհը բռնկվել է շենքի տակ որպես դիսկոտեկ օգտագործվող վայրում։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտարարել է, որ հրդեհի հետաքննություն է սկսվել։