Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին Ստամբուլի բորսան հայտարարել է իր աշխատանքը դադարեցնելու մասին: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Դեկտեմբերի 17-ին թուրքական ազգային արժույթը արժեզրկման հերթական ռեկորդն է սահմանել: Այս պահի դրությամբ ԱՄՆ 1 դոլարի համար տալիս են 16,1 թուրքական լիրա:
Վերջին մեկ ամսում Թուրքիայում դոլարը 50,5 % աճ է գրանցել, իսկ 2021 թ. ընթացքում՝ 114 %: Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն իր որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 15 %-ից իջեցրել էր 14 %-ի։ Թուրքիայի վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 21,31 %:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից վարվող տնտեսական նոր մոդելի քաղաքականության պատճառով արդեն մեկ տարի է՝ թուրքական լիրան աստիճանաբար արժեզրկվում է։ Սեպտեմբերին Թուրքիայի կենտրոնական բանկը Էրդողանի կարգադրությամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքները իջեցրել էր մինչև 15 %-ի, ինչն ավելի մեծ բացասական ազդեցություն էր ունեցել: Էրդողանի նմանօրինակ քաղաքականությունը նպատակ ունի խթանելու թուրքական ապրանքների մրցունակությունը, արտահանման ծավալների ավելացումը և նոր ներդրողների ներգրավումը: