Ստացվում է, որ մենք այդքան զոհ տվեցինք, որ ճա...

Այս 44 օրը պատերազմ չէր, սպանդանոց էր. փակված էին բոլոր լրատվամիջոցները, և իրենք երիտասարդներին հազարներով գցում էին կրակի տակ: Այս մասին ապրիլի 6-ին Սևան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Մենք դա ներելո՞ւ ենք: Սա ոչ թե վատ իշխանություն է, որին պետք է փոխել ընտրությունների միջոցով, ձեր սիրտը պետք է ատելությամբ լցվի սրանց նկատմամբ: Իրենք մեր հայրենիքը ոչնչացրեցին: Միակ ճանապարհը՝ ժողովրդով քշել սրանք: Ես ընտրություն չեմ ընդունում: Ինչքան զոռով քշենք այս իշխանություններին, այնքան հարգանք կունենանք ինքներս մեր նկատմամբ»,-ասաց նա: