
Ֆեյսբուքից տեղեկացա, որ այսօր ԱԺ-ում կայանալու է արտահերթ նիստ, որի ընթացքում ընտրելու են ԲԴԽ անդամներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դավաճան իշխանությունը, փաստորեն, կարծում է, թե մեր երկրում ամեն բան կարգին է, որեւէ հրատապ լուծման արժանի այլ հարց չկա: Օրինակ՝ նիկոլ ալիեւը կարծում է, թե գերիներին վերադարձնելու հարցը կսպասի:
Բայց սա էլ հերիք չի: Սրանք որոշել են վերջնականապես հպատակեցնել իշխանության միակ անկախ ճյուղը՝ դատականը:
Նախ օրենքով ստեղծում են կալանքներ քննող առանձին դատարան, որտեղ դատավորներ կնշանակեն իրենց կամակատարներին:
Իսկ հիմա որոշել են իրենց ծառայողներին ԲԴԽ խցկելով ծնկի բերել նաեւ հայտնի իրապես անկախ դատավորներին:
Ժամը 11-ին լինելու եմ Ազգային ժողովի մոտ, որպեսզի պետականությունը կործանման հերթական քայլի մասին արտահայտեմ բողոքս:
Բոլորին խնդրում եմ միանալ քաղաքացիական բողոքին:
Հ.Գ. Ոստիկանությանը հայտնում եմ, որ բողոք հայտնելը սահմանդրական իրավունք է եւ անհնար է դրանում տեսնել ինքնիրավչություն կամ որեւէ այլ ապօրինություն: Ինձ ձերբակալողը կկատարի հանցագործություն»: