«Սպուտնիկ-Ադրբեջան»-ի գործունեությունը կվերան...

Ադրբեջանում կվերանայվի «Սպուտնիկ-Ադրբեջան» և BBC News Azerbaycan խմբագրությունների գործունեությունը։

Trend-ի աղբյուրի հաղորդմամբ՝ այս որոշումը կայացվել է՝ ապահովելու ադրբեջանական պետական լրատվամիջոցների և օտարերկրյա լրագրողների գործունեության միջև հավասարակշռությունը։

Բաքվում «Սպուտնիկ-Ադրբեջան»-ի լրագրողների թիվը կհավասարվի Ադրբեջանի պետական լրատվական գործակալություն՝ Ազերթաջի ներկայացուցիչների թվին Ռուսաստանում՝ սահմանափակվելով 1 լրագրողով։

Նույն սկզբունքը կկիրառվի նաև BBC News Azerbaycanի նկատմամբ: