«ՍՊՍ Սիգարոնը» ազատվեց մաքսատուրքից. Խոստանու...

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում  ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 59․8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 332 աշխատատեղ 309 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը,նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 480-ի՝ 352 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 59․8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3․2 մլրդ դրամ: