Սպիտակ տունը չեղարկել է մամուլի ծառայության հ...

Երեքշաբթի Սպիտակ տունը հայտնել է, որ դադարեցնում է մամուլի հասանելիության ավանդական մուտքը հեռագրական գործակալությունների համար այն բանից հետո, երբ դաշնային դատարանը պարտավորեցրել է վարչակազմին դադարեցնել խտրականությունը Associated Press-ի նկատմամբ, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը: Այս քայլը զգալիորեն կնվազեցնի AP-ի, Reuters-ի եւ Bloomberg-ի լրագրողների մուտքի ավանդական մակարդակը մամուլի ծառայություն այնպիսի վայրերում, ինչպիսին են Օվալաձեւ գրասենյակը եւ Air Force One-ը, որտեղ տարածքը սահմանափակ է: «Տասնամյակներ շարունակ մամուլի ծառայությումում հեռագրական գործակալությունների ներկայացուցիչների ամենօրյա ներկայությունը երաշխավորել է, որ ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում ներդրողները եւ ընտրողները կարողացել են իրական ժամանակում հույս դնել նախագահի ասածի եւ արածի մասին ճշգրիտ տեղեկատվության վրա»,- ասել է Bloomberg-ի գլխավոր խմբագիր Ջոն Միքլթվեյթը: «Մենք խորապես ցավում ենք վերահսկողության եւ հաշվետվողականության այս մշտական ​​մակարդակը չեղարկելու որոշման համար»:Associated Press գործակալությունը դատի է տվել Թրամփի վարչակազմին փետրվարին, երբ Սպիտակ տունը սկսեց սահմանափակել լրագրողների եւ լուսանկարիչների մուտքն այն բանից հետո, երբ հեռագրական ծառայությունը հրաժարվեց վերանվանվանել «Մեքսիկական ծոցը» «Ամերիկյան ծոցի»՝ համաձայն Թրամփի հրամանի:Անցած շաբաթ ԱՄՆ օկրուգային դատավոր Թրեւոր Մակֆադենը, որը նշանակված է Թրամփի կողմից, որոշել է, որ Սպիտակ տունը չի կարող արգելել լրատվականին լուսաբանել նախագահին արգելված գոտիներում՝ իր խմբագրական որոշման պատճառով: Սակայն Մակֆադենը ​​նաեւ ասել է, որ չի հրամայում AP-ին վերադառնալ մամուլի ծառայություն, այլ պարզապես ասում է, որ նրան պետք է վերաբերվել այնպես, ինչպես մյուս պարբերականներին: